Անկեղծ ասած սկզբից չեմ հավատացել ծանրամարտիկ Գոռ Մինասյանի բնակության վայրի մասին լուրերին: Մտածում էի ինչ-որ մեկը նորից դիտում է հավաքում, երևի հին նկարներ են և ուշադրություն չէի դարձնում այդ փաստին: Սակայն խոսակցությունները գնալով հաստատվեցին ու մի տեսակ նեղվեցի այդ փաստից:


Ընդհանրապես կապ չունի մարդը Օլիմպիական փոխչեմպիոն է, տաքսու վարորդ թե կոշկակար: 21-րդ դարում, 2016 թվականին ոչ ոք չպետք է ապրի դոմիկում: Դա ամոթ է, խայտառակություն է, զզվելի է, գետինը մտնեք ավելի լավ է: Այդ դոմիկների պատերը ձեր կճռոտ դեմքերն են, այդ դոմիկները ձեր կեղտոտ ապրած կյանքն է:


Երբ աշխարհը մեծ քայլերով առաջ է գնում Հայաստանի Հանրապետությունում , մասնավորապես Գյումրիում, հազարավոր մարդիկ ապրում են դոմիկում: Ձեր դեմքին նույնիսկ թքելը շատ մեծ ճոխություն կլինի ձեր համար: Ցանկացածիդ ունեցած մեկ տան գնի մի քանի ընտանիք կարելի էր բնակարանով ապահովել, որ հիմա ալամ աշխարհի առաջ խայտառակ չլինեք:


Միշտ մտածել եմ , որ պետք չի երկրի ներքին խնդիրները բարձրաձայնել, որ հանկար օտարները չիմանան, ես էլ եմ մտածել , որ թուրքը տենում ուրախանումա, բայց հիմա զգացել եմ , որ այդ ամենից միայն օգտվում են եկրիրը թալանողները: Դրա համար պետք է բարձրաձայնել, հա թող բոլորը տենան, թող թուրքը ուրախանա, թող հանդիպումենրի ժամանակ թուրքը նայի սրանց դեմքին ու ուրախանա, թող միշտ երեսով տան , դեմները դնեն, թող ուրիշ երկրի ներկայացուցիչների մոտ գլուխները կախեն, 21-րդ դարում՝ 2016 թվականին, Հայաստանի Հանրապետությունում դոմիկներում մարդ է ապրում:

 

Աշոտ Ասատրյան