Թուրքիան սկսել է խոստովանել , որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը իր վրա թանկ է նստել: Թանկ է նստել և ուղիղ իմաստով, և փոխաբերական իմաստով:
Թուրքիայի առևտրի և մաքսային ծառայության նախարար Բյուլենթ Թյուֆենկչին հրապարակել է Թուրքիայի տնտեսության կրած այն նախնական հաշվարկների հանրագումարը, որը դեռևս վերջնական պատկերը չի արտացոլում: Ըստ Թյուֆենկչի Թուրքիայի տնտեսությունը կրել է 300 մլրդ թուրքական լիրայի (մոտ $ 100 մլրդ) վնաս:
«Մենք նախնական հաշվարկներ ենք իրականացրել՝ հաշվի առնելով այն բոլոր ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, զենք, զինամթերքի և շինությունների արժեքը, որոնք օգտագործվել են ռազմական հեղաշրջման փորձի և դրա կանխման գործընթացի ժամանակ: 300 մլրդ լիրան դա ամենանվազագույն թիվն է հաշվարկներում:
Ճշգրիտ հաշվարկի արդյունքները պարզ կլինի, երբ ավարտին հասցնենք մանրակրկիտ հաշվարկները, որոնք հիմա կատարվում են: Բացի ռեալ նյութատեխնիկական վնասները, որոնք վերածել ենք ֆինանսականի, երկիրը կրել է նաև հավանական ֆինանսական մուտքերի վնաս: Օրինակ, շատ օտարերկրյա պատվիրակություններ, զբոսաշրջիկներ, ուսումնական ծրագրերի մասնակիցներ չեղյալ են հայտարարել իրենց այցերը Թուրքիա: Թուրքիան դարձել այն երրորդ երկիրը աշխարհում, որտեղ մարդիկ փողոցներում տեսնում են տանկեր, որոնք պաշտպանում են կարևորագույն օբյեկտները », - ասել է Թուրքիայի առևտրի և մաքսային ծառայության նախարար Բյուլենթ Թյուֆենկչին:
Կարեն Հովհաննիսյան