Վերջին 25 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել այսպիսի և ավելի ծավալուն շարժում: Շատ անգամ:
Քանի՞ անգամ է շարժումը հասել իր քաղաքական նպատակներին, մասնավորապես նախագահի հրաժարականին: Ոչ մի անգամ:
Այս անգամ ամեն ինչ ա՞յլ է: Այո, պայքարի ձևն այլ է, բայց դա չի նշանակում, որ այն համապատասխանում է կամ համարժեք է առաջ քաշվող պահանջներին:


Ձևավորվե՞լ են արդյոք հանրային դժգոհության դրսևորումների հետ աշխատելու սկզբունքներ: Ոչ:
Մի կողմ թողնելով բոլոր շարժումների մեծ ու փոքր նպատակները, ուզում եմ հարցնել, իսկ ո՞րն է եղել Հայաստանի իշխանությունների նպատակը' լռեցնել, չտեսնելու տալ խնդիրները, ցրել հավաքը, թե որևէ լուծում տալ առաջ քաշվող հարցերին:
Պատասխանն էլ պետք է ժամանակի ընթացքում փոխվի:

 

Մովսես Դեմիրճյան