1920թ. սեպտեմբերին Բաքվում կայանում է արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ կոմունիստները պետք է որոշեին ազգային շարժումների վերաբերյալ հարցերը: Համագումարին մասնակցում էր նաև Քեմալական պատվիրակությունը նույնիսկ անձամբ Էնվեր Փաշան, որը հատուկ Բեռլինից ժամանել էր Բաքու, որպեսզի կարողանար իրականացներ պանթուրքական երազանքը բոլշևիկների հետ միասին:

 

Սեպտեմբերի 17-ին ժողովի նախագահող խորհուրդը ընդունեց »Թուրքական ազգային բանակի հետ Հայաստանի վրա հարձակվելու,սեփական ժողովրդին հարստահարող դաշնակներից ազատելու և հեղափոխական Թուրքիային միացնելու » գաղտնի որոշում:
Հենց միայն այդ ժամանակ Քեմալը ստանալով սովետական Ռուսաստանի հավանությունը հրամայեց բանակին և «Հատուկ Կոմիտեին» ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանը:

 

Դավիթ Ֆիդանյան