Գինեգործությունը ՀՀ տնտեսության զարգացող և հեռանկարային ճյուղերից մեկն է: Այստեղ շատ կարևոր է պետության և մասնավորի միջև համագործակցությունը, որը կարող է հանգեցնել ոլորտի զարգացմանն ու
միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության պահպանմանը:
Գինեգործության և խաղողագործության զարգացման նպատակով Հայաստանում կհիմնվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:

 


Սպասվում է, որ այդ նպատակով պետական բյուջեից այս տարվա համար կհատկացվի 103,5 միլիոն դրամ:
Հիմնադրամը կիրականացնի շուկայական տեղեկատվության ապահովման, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջման, ինչպես նաև հայկական ապրանքների ներկայացման ծրագրեր:
Հիմնադրամի ստեղծման անհրաժեշտություններից մեկը կայանում է միասնական բրենդի ձևավորման մեջ: Հայկական գինին շարունակում է բարելավել իր որակը, սակայն անհրաժեշտ է մեկ հարթակ, որտեղ կարող են լուծվել մի շարք հարցեր:

 


Հիմնադրամը կունենա որոշակի ֆինանսական հնարավորություններ և հիմնված կլինի պետություն-մասնավոր հատված համագործակցության վրա:

 

Արմեն Վարդանյան