Արամ Աթեշյանի այցը չեղարկվել է: Նայ Հայաստան չի գալու ... Առաջին հայացքից թվում է, որ լավ է ,որ չի գալու, որովհետև դավաճանները մեր երկիր մուտք գործելու իրավունք չունեն: Սակայն իմ խորին համոզմամբ թե այցի մասին հայտարարությունը, թե՛ արդեն այցի չեղարկումը, նախօրոք կազմակերպված ու մշակված պլան էր: Անկասկած Աթեշյանի հայտնի հայտարարությունը , որ չեր բխում հայության շահերից բողոքի մեց ալիք բարձրացրեց, սակայն Հայաստանում որևէ մեկը նրա անձի մասին ահաբեկող հայատարարություն չարեց, որևէ մեկը նրան ֆիզիկապես վերացնելու կոչեր չարեց, ուստի նա հիմքեր չուներ Հայաստանյան այցը չեղարկելու:

 

Սակայն Էրդողան-Աթեշյան համագործակցությունն ու պլանը գծված էր այնպես, որ նա կաներ հայտարարություն Հայաստան գալու մասին, այնուհետև կչեղարկեր՝ դրանով նորից փորձելով վնաս հասցնել Հայաստանին: Չեմ զարման, որ թուրքական կողմը միջազգային արենայում սկսի Հայաստանին մեղադրել խոսքի ազատություն ու այլակարծության անհանդուրժողականության մեջ՝ օրինակ բերելով այս չստացված այցը...

 


Կիլիկիա Հայաստան