«Աչքը տեսածից ա վախենում» ասում է ժողովուրդը: Կարծում եմ, որ Արթուր Վարդանյանի «խմբի» և հիմա էլ Սեֆիլյանի ձերբակալությունը կարելի է ընդամենը բացատրել դրանով. հոկտեմբերի 27: Վախն ավելի է մեծանում, երբ որևէ մեկը գործուն մասնակցություն է ունեցել նման դեպքին և կամ անգործություն է դրսևորել, թեև պատասխանատվություն է ունեցել:

 

Բայց 37 թվի «ժողովրդի թշնամիների» փնտրտուքը բնորոշ է այդ ժամանակվա ռեժիմին, և որքան ես եմ հասկանում, մենք չենք ապրում նման ռեժիմի պայմաններում և չենք էլ կարող ապրել, քանի որ դրան «խանգարում» են երկրի անվտանգության խնդիրները: Եվ, ի վերջո, նման վարքագիծ է դրսևորում Իլհամը, իսկ ով էլ լինի մեր երկրի ղեկավարը, դա նրան հաստատ չի բերում ո'չ պատիվ և ո'չ էլ հեղինակություն ո'չ երկրի ներսում և ո'չ էլ դրսում:

 

Վախթանգ Սիրադեղյան