Այս անգամ հերթը գորգագործությանն է հասել:

Ադրբեջանցիները իրանական գորգերը ներկայացնում են որպես ադրբեջանական: Այս մասին բարձրաձայնել է Թաբրիզի Իսլամական արվեստի համալսարանի գորգագիտության ֆակուլտետի դեկան Ալի Վանդ Շոարին: Վերջինս, Թուրքիայի և Ադրբեջանի հետ այս ոլորտում մասնագիտական քննարկման անցկացումը համարելով անհրաժեշտություն, նշել է, որ, ցավոք, վերջին տարիների Ադրբեջանում լույս են տեսել ժողովածուներ, որոնցում Թաբրիզի և առհասարակ ատրպատականյան գորգը ներկայացնում են իրենց անունով և տարբեր օգուտներ ստանում դրանից:

Արտյոմ Տոնոյան