Այսօր , թուրքական ժամանակով ժամը 14:00-ից Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքը սկսվել է ռմբակոծվել թուրքական բանակի կողմից: Ռմբակոծվում է քաղաքի այն հատվածը, որտեղ պատսպարվել էին քաղաքում մնացած խաղաղ բնակչությունը: Նուսայբին քաղաքի Էքդենիզ և Դիջելի թաղամասերից, ընդհանուր առմամբ 42 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ պատսպարվել էին Նուսայբինի ոստիկանության շենքում, հուս ունենալով , որ ոստիկանության շենքը չի թիրախավորվի: Սակայն թուրքական ժամանակով ժամը 15:35-ին ռմբակոծվել է շենքը և շենքում եղած խաղաղ բնակչությունը, կանայք և երեխաները մնացել են փլատակների տակ:
Փրկարարական աշխատանքերն չեն իրականացվում, քանի որ քաղաքը դեռևս ռմբակոծվում է: Նուսայբինի քաղաքապետը կոչով դիմել է PKK-ին քաղաքը շտապ վերցնելու պաշտպանության տակ: Նուսայբինի HDP-ի տարածքային կառույցի համանախագահ Սառա Կումարը նույնպես դիմել է PKK-ին՝ խնդրելով քաղաքը վերցնել իրենց պաշտպանության տակ, քանի որ թուրքական բանակը թիրախավորել է խաղաղ բնակչությանը: Այս պահի դրությամբ քաղաքի ռմբակոծությունը շարունակվում է:
Կարեն Հովհաննիսյան