ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, 2016 թ. մարտին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 107 մլն 932 հազար դոլար դոլար: Նախորդ տարվա' 2015 թ-ի մարտի 113 մլն 146 հազար դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 5 մլն դոլարով:
Միաժամանակ, ավելացել են Հայաստանի դեպի արտերկիր կատարվող դրամական փոխանցումները: Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումները կազմել են 69 մլն 837 հազար դոլար, նախորդ տարվա մարտի համեմատ ավելանալով մոտ 8 մլն դոլարով:
Արդյունքում, դրամական զուտ ներհոսքը մարտին դեպի Հայաստան կազմել է 38 մլն 94 հազար դոլար' 2015-ի մարտի 51 մլն 240 հազար դոլարի դիմաց, նվազելով մոտ 13 մլն դոլարով: Սակայն մարտին փետրվարի համեմատ զուտ ներհոսքն ավելացել է մոտ 3,5 մլն դոլարով:
Կարինա Սանթրոսյան