Այնքան արագ է փոխվում իրավիճակը, դեպքերի զարգացումները, որ գուշակել, կռահել որևէ բան շատ դժվար է ու գրեթե անհնար:
Վիեննայում նախատեսվող Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, ՆԱՏՕ-ի <> Ռուսաստանի սահմաններին, ամերիկյան հակահրթիռային կայանքների, ռադարային հզոր սարքավորումների տեղադրումը, Էրդողանի հաչոցները…Ամեն ինչ խառնվել է իրար…
Եվ բնական է Ռուսաստանի մտահոգություններն այդ կապակցությամբ, ուստի պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ մայիսին չի սպասվում Պուտինի այցն Ադրբեջան: Ադրբեջանցիների, թուրքերի հետ այլևս սիլիբիլի անելու ժամանակը չէ, այլ պետք է ստեղծված իրավիճակը վերագնահատել, վերաարժևորել և դրա հետ կապված վերակառուցել, վերափոխել երկրի ողջ պաշտպանական մարտավարությունն ու դրա հետ կապված խնդիրները:
Սակայն հիմա էլ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են տեղեկատվություն, որ այնուամենայնիվ Պուտինը մինչև ամառվա վերջը կայցելի, բայց Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպման ֆորմատով:
Ախր շատ՝ անչափ շատ են ուզում այցելի, ինչ որ հույսեր ունեն հավանաբար…
Ռոբերտ Մելքոնյան