Վերջին շրջանում ակտիվ քննարկման առարկա է դարձել ԼՂՀ նախկին Պնախարար Սամվել Բաբայանի վերադարձի թեման: Կարծիքներ են շրջանառվում, թե եթե Բաբայանը երկրում լիներ, ապա ապրիլյան «քառօրյա» պատերազմը այլ ընթացք կունենար: Ավելին' որոշ խողովակներից ինֆորմացիոն «արտահոսք» է կազմակերպում' թեժացնելով Բաբայանի վերադարձի մասին քննարկումները:

 


Այս կարգի տեղեկատվական «արտահոսքերը» կարող է նպատակ հետապնդել ստուգել հանրային արձագանքը Ս.Բաբայանի վերադարձի թեմայի շուրջ: Բանն այն է, որ ապրիլյան թեժ գործողությունների օրերին, շատ մարդիկ վերադարձան, ակտիվացան, բայց շատերն էլ այդպես էլ չերևացին:
Այսպիսի տեղեկատվական «արտահոսքերի» նպատակը կարող է' լինել նաև «իմիտացիա» ստեղծել հանրության մոտ, թե Բաբայանի վերադարձը ներկայումս ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է: Այս բոլորի հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ եթե Բաբայանը որոշի վերադառնալ, ապա կվերադառնա: Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՞րն է խորհրդավոր «արտահոսքեր» կազմակերպելու իմաստը:

 

Սամվել Բաբայան