Էրդողանն ու գլխավոր շտաբի պետը միևնույն միջոցառման ժամանակ հակասել են միմյանց: Հակասությունը վերաբերել է Թուրքիայի կողմից «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում ահաբեկչական կառույցի կրած կորուստներին:

 

Այսօր Ստամբուլում անցկացվող Բալկանյան երկրների գլխավոր շտաբերի պետերի համաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հ. Աքարը հայտարարել է, որ մինչև օրս թուրքական բանակի կողմից ԻՊ-ի դեմ գործողությունների հետևանքով Սիրիայում և Իրաքում ոչնչացվել է 300 ահաբեկիչ: Միևնույն համաժողովի ժամանա ունեցած ելույթում Էրդողանն այդ թիվը ուղիղ 10 անգամ մեծացրել է' նշելով 3000 ահաբեկիչների վնասազերծման մասին:
Այ էստեղ են ասել' «Թուրքիան հակասությունների երկիր է»...

 

Լևոն Հովսեփյան