Մթերքներ, որոնք մշտապես սխալ ենք ուտում.
Մենք ոչ բոլոր մթերքներն ենք ճիշտ ուտում: Եվ խոսքը ոչ թե էկզոտիկ մթերքների, այլ ամենասովորականների մասին է այն 7 մթերքները, որոնք շատ ենք սիրում, սակայն սխալ ենք ուտում:

 

1. Կիվի
Կիվին վիտամին С-ի, օմեգա-3 ամինաթթվի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի լավ է կիվին կեղևով ուտել: Սակայն մեր ժամանակներում այդ հարցին հարկավոր է խելացի մոտենալ. եթե դուք հանգստանում եք տաք երկրներում և համոզված եք, որ այնտեղ կիվին բնական ճանապարհով է հասունանում, ապա համարձակորեն կարող եք այն կեղևով ուտել:

 

2. Բրոկոլի
Բրոկոլին մեծ քանակությամբ հանքանյութեր, վիտամիններ է պարունակում: Այն դրական է ազդում մարսողական համակարգի վրա և բարելավում է արյան բաղադրությունը: Շատերը սննդի մեջ օգտագործում են միայն ծաղկաբույլերը, սակայն դրա ցողունի մեջ ավելի շատ վիտամին А, С, К և օգտակար նյութեր կան, որոնք արագացնում են օրգանիզմի դեօքսիկացիան:

 

3. Կաթ
Կովի կաթը մեծ քանակությամբ արժեքավոր նյութեր է պարունակում, որոնք այնքան անհրաժեշտ են օրգանիզմի կենսունակության համար: Այստեղ հարկավոր է հիշել, որ այս ամենը ճարպազերծված կաթին չի վերաբերում: Այն օրգանիզմին որևէ օգուտ չի տալիս:

 

4. Միս և կարամելիզացված սոխ
Հատկապես վերաբերում է այն մսին, որն օգտագործում են խորովածի համար: Այս համադրությունը բացասաբար է անդրադառնում նրանց վրա, ովքեր ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ: Միսն ու սոխը միասին պատասխանատու են մաշկի ծերացման և տարբեր հիվանդությունների առաջացման համար, օրինակ՝ սիրտ-անոթային համակարգի կամ Ալցհեյմերի հիվանդության: Ավելի լավ է միսը խաշել կամ շոգեխաշել:

 

5. Դարչին
Դարչինը սովորաբար թերագնահատում են: Հիմնականում այն թեյի և դեսերտի մեջ են ավելացնում: Սակայն այն հիանալի է վարսակի շիլայի հետ: Կարելի է նաև ավելացնել խմելու ջրի կամ թեյի մեջ: Այն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և վերահսկում է ախորժակը:

 

6. Նուռ
Նուռը դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա: Սակայն այն մաքրելը բավականին դժվար է: Նուռը մաքրելու համար հարկավոր է սուր դանակով կտրել նռան վերևի մասը, այնուհետև երկարությամբ կտրվածքներ անել, շուռ տալ ու գդալով թեթևակի հարվածել:

 

7. Սխտոր
Սխտորն արդյունավետ հակաբորբոքային, հակասեպտիկ միջոց է: Այն հարուստ է վիտամին С-ով: Սակայն հարկավոր է հիշել, որ սխտորը հարկավոր է ճզմել, այլ ոչ թե կտրատել: Այնուհետև հարկ է թողնել 10 րոպե, որպեսզի ի հայտ գան բոլոր օգտակար հատկանիշները:

 

Վրեժ Հովսեփյան