Մարդուն որպես օգնություն «ձուկ տալու տեղը, ձկնորսություն սովորեցրեք»:
Սահմանին կանգնած զինվորներին անհրաժեշտ չեն այն ժամանակավոր նյութական օգնությունը, եթե մեծ հաշվով իրենց ընտանիքները շարունակում են վատ ապրել։ Հայրենիքի համար կռվելն ու մահանալը ավելի են իմաստավորվում, երբ պետությանը նման զինվորներ տված հասարակությունը լավ է ապրում, ոչ թե սնվում է կեղծ հայրենասիրության միֆերով։

 


Հայրենիքի պաշտպանների թիվն էլ ավելի կշատանա, եթե այն պաշտպանողները հասկանան ու գիտակցեն, որ գոնե իրենց հարազատներն ու երեխաները ապրում են բարեկեցիկ երկրում։
Ապրիլյան շարունակվող պատերազմը ցույց է տալիս, որ որքան էլ բանակը անշեղորեն պահպանում է երկրի սահմանները և տղերքը թշնամուն արժանին է մատուցում, Հայաստանին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ ներսից։

 

Գրիշա Աղաջանյան