Քառօրյա պատերազմի արդյունքում զոհված հայ զինծառայողների սոցիալական կարիքների և աջակցության համար նախատեսված ծրագրերը հստակեցվել են:


Գործադիր մարմնի որոշմամբ ուսումնասիրվել է զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները, կոմունալ-կենցաղային հարմարությունները, զբաղվածությունը, առողջական խնդիրները, ինչպես նաև ուսման հետ կապված հարցերը: Խոսքը գնում է մոտ 64 զինծառայողների ընտանիքների աջակցության մասին:


Ներկայացված տվյալների համաձայն հնարավոր կլինի իրականացնել տարբեր տեսակի աջակցություն: Օրենքով մարտական գործողություններ իրականացնելու ընացքում զոհվելու դեպքում գործում է 2 մլն դրամ ապահովագրական վճար, ինչպես նաև 1,4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման և 700000 դրամ գերեզմանների բարեկարգման համար:


Սպասվելիք աջակցությունը չի փոխարինի վերը նշվածին և կհամարվի լրացուցիչ օգնություն: Հույս ունեմ, որ նման տեմպերը կպահպանվեն:

 

Մարինա Ներսեսյան