Հայ փորձագետները շարունակում են հարցազրույցներ տալ ադրբեջանական մամուլին։ Գիշերը Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրույցն են հրապարակել։ Մինչ այդ՝ Աղասի Ենոքյանի և այլն։

 


Չեմ ուզում կոպիտ լինել, բայց հատկապես այս փուլում նման համագործակցությունն ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է։ Ո՞րն է դեպի ադրբեջանական մամուլ այսպիսի մղման պատճառը։ Միթե՞ ոչ մի դիսկոմֆորտ չեն զգում, երբ պատասխանում են նրանց՝ բացահայտ արհամարհական և քարոզչական երանգավորումներով հարցերին... Չգիտեմ։ Փաստը միայն այն է, որ հաքքին.ազ֊ը վաղուց արդեն տեղեկատվական գործոն է դարձել ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում։ Այդ թվում՝ ի շնորհիվ հայ փորձագետների ջանքերի։ Ապրեք, տղերք...

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան