Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների դիակների տակ պախկված, մի կերպ պատերազմից փախած ադրբեջանական զինված ուժերի պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը առիթը բաց չի թողնում սեփական տափակ PR-ի համար: Ծալապակաս գեներալը նորից ՝ փչացած ռադիոի պես, սկսել է հարցազրույց տալ: Բայց իր տված հարցազրույցից երևի ինքն էլ բան չի հասկանում : Սկզբում չի ժխտում , որ հավատում է այն փաստին , որ Հայաստանում քիմիական զենք են հավաքել, հետո սկսում է մեզ վախեցնել Մեծամորի ատոմայականով, իբր ատոմակայանը իրենց նշանառության տակ է:

 

 

Այ քեզ բան , էս ոչքար գեներալը երևի մոռացել է Մինգեչաուրի ջրամբարի մասին, որ մի կրակողը հերիք է , որ երկրի կեսից ավելի դառնա մի մեծ ջրաշխարհ: Կամ էս գեներալի տնազը, գոնե Մեծամորի տեղը գիտի , թե թուղթը տվել են ձեռը , ասել են ՝ կարդա: Արկադի Տեր-Թադևոսյանի ՝ Կոմանդոսի , հայտարարությունը սրանց վրա շատ ծանրա ազդել: Չնայած Կոմանդոսը ոչ մի խոսք չի ասել քիմիական զենքի մասին , բայց սրանք արդեն պատրաստվել են , ժողովրդի համար նոր հեքիաթներ են որոշել, նոր կտեր են պատրաստել , որ լցնեն իրանց զորքի դեմը: Դե ի՞նչ կարելի ա ասել ՝ թող Աստված մեզ քիմիական ռումբ տա, ձեզ էլ հողը թեթև լինի վրեքդ:

 

 

Աշոտ Ասատրյան