Աշխարհաքաղաքական և ներհայաստանյան իրողությունները
շարունակ թեժացնում են քննարկումները մեր երկրի զարգացման այս կամ այն ուղեգծի նախընտրության վերաբերյալ: Հարց, որ մտատանջում է երթուղային տաքսու վարորդներից, ուղևորներից մինչև քաղաքական գործիչներին:

 


Բայց, այս ամենում, ցավոք, դեռ առկա է մտայնությունը, թե կարծիքները պետք է տեսակավորել, օրինակ, ըստ ռուսամետության կամ արևմտամետության, մինչդեռ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ և Նպատակների Նպատակը պետք է բխեցնել համազգային մեծ օրակարգից, համապետական շահերից և առկա հնարավորություններից:
Զարգացման որոշակի նախադրյալ և իրական ներուժ է ընձեռում Եվրասիական Տնտեսական Միությունը, որին ավելի քան մեկ տարի է, ինչ անդամակցում է Հայաստանը: Սպասելիքներն, իհարկե, տակավին չեն արդարացել, բայց միանշանակ է, որ ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է և պետք է լուրջ արդյունքներ ակնկալել ԵՏՄ-ից…

 

Արա Ալոյան