Աշխարհը ծայրաստիճան լարված է: Բոլորն ամեն կերպ փորձում են հասկանալ, թե ի՞նչ է ապասվում առաջիկայում, և թե ի վերջո ինչպե՞ս է հանգուցալուծվելու աշխարհի՝ այսքան անլուծելի թվացող խնդիրները:

 

Այսպիսի բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ավելի ու ավելի է կարևորվում պետությունների առաջնորդների դերը, թե յուրաքանչյուր պետության առաջնորդ, որքանո՞վ կկարողանա իր երկրին հեռու պահել այդ ահագնացող մարտահրավերներից և որքանո՞վ կկարողանա հարմար առիթի դեպքում նկատել այդ առիթը և այն ի շահ օգտագործել իր երկրի համար:

 

Իսկ երբ խոսքը վերաբերվում է մեր երկրի նման փոքր, թշնամիներով շրջապատված, առանց այդ «նոր» մարտահրավերներների էլ, բավականին մեծ մերտահրավերներ ունեցող պետությանը, ապա այս պարագայում, առաջնորդից բազմապատիկ ավելի է խոհեմություն, խորամանկություն ու ծանրագուն աշխատանք պահանջվում:

 

Մեր պետությունն այսօր խաղաղ է, ճիշտ է կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց, եթե իրավիճակը համեմատենք մեզանից ոչ հեռու գտնվող երկրների հետ, կհասկանանք, որ մեր նախագահն իրոք կարողանում է պատվով կատարել այդ ծանրագուն աշխատանքը:

 

Բայց դա դեռ ամենը չէ, բացի դրանից՝ այդքան զբաղված լինելով այդ մարտահրավերներին դիմակայելու լուծումներ որոնելով ու իրականացնելով, նա ժամանակ է գտնում նաև օգնելու կառավարությանը, կառավարության որոշ գործառույթներ իր վրա վերցնելով: Դրա վառ ապացույցն էր տարբեր երկրներում ՀՀ դեսպանների հետ հանդիպումների շարքը, որոնց ժամանակ նախագահը ոչ միայն անդրադարձ էր կատարում յուրաքանչյուր դեսպանի՝ իր դեսպանավարած երկրի հետ քաղաքական հարաբերություններին՝ այլ նաև պահանջում էր, որ նրանք փորձեն «իրենց երկրներից» ներդրումներ բերեն Հայաստան՝ տարբեր երկրների գործարարներին ավելի ճիշտ և իրական ներկայացնելով մեր երկրի ներդրումային հնարավորությունները:

 

Հ.Գ. Անշուշտ սա շատ գովելի գործելոճ է, որտեղ չկա «իմ ու քո», որտեղ կա միայն ազգային շահ և իր երկրի համար հնարավորինս ավելի շատ լավ բան անելու ցանկություն:

 

Ես հայ եմ