Քարոզչական ամենապարզունակ, բայց գործուն հնարքներից մեկը ատաքուստ կամ առաջին հայացքից թվում է, թե դրական խոսքում կամ տեղեկատվության մեջ գաղտնի փաթեթավորված իրականում բացասական շեշտադրումը կամ ապատեղեկատվությունը տեղ հասցնելն է:

 


Ասենք, քիչ առաջ կարդում եմ Նովրուզի կապակցությամբ շնորհավորանք, որտեղ Իրանը նշված է Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի և Եմենի շարքում՝ դե, մոտավորապես «թող այս Նովրուզը խաղաղություն բերի այդ երկրների ժողովուրդներին»:

 


Իրականում, նախ՝ բացի Իրանից, բերված ցուցակում Նովրուզը համապետական մակարդակով նշում են միայն Աֆղանստանում և երկրորդը՝ բացի Իրանից, ցանկի մյուս բոլոր երկրներում փաստացի պատերազմական վիճակ է, հետևաբար՝ ընթերցողի ուղեղում ինքնաբերաբար տպավորություն է ստեղծվում, թե Իրանում նույնպես պատերազմ է և այս երկիրն էլ կարիք ունի շուտափույթ խաղաղության:

 

Վարդան Ոսկանյան