Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվում է Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել և ներկայումս հաջողությամբ գործում են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների 80 խմբակներ:

 

 


Վերը նշված ոլորտը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Նախորդ տարի պետական բյուջեով հանրապետության 47 հանրակրթական դպրոցներում «Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի գծով նախատեսվել է 23,398.4 հազ. դրամ: Չնայած այս տարվա «համեստ» բյուջեին, ԻՏ-ի նախատեսված այս տարվա հատկացումները չեն կրճատվել:
Այս ոլորտի զարգացումը կենտրոնացած չէ միայն մայրաքաղաքում: Աշխատանքներ են իրականացվում նաև սահմանամերձ գյուղերում: Այնտեղ ստեղծվում են լաբորատորիաներ, խմբակներ և երիտասարդները հնարավորություն են ստանում հմտանալ այս ոլորտում: Մայիսից սկսած կսկսեն գործել ևս 32 խմբակներ, իսկ սեպտեմբերից' 48 նոր խմբակներ:

 


Բացի մի շարք պետական ծրագրերից, պետությունը ԻՏ-ին աջակցելու է նաև աշխատողների վարձատրության տեսքով: Մասնավորապես, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով այս տարվա առաջին եռամսյակում հատկացվելու է 62481.6 հազար դրամ:

 

 

Տնտեսական անկյուն