461 տարի առաջ՝ 1555թվականի մարտի 1-ին, Նոստրադամուսը (Michel de Notredame) հրապարակեց իր կանխագուշակությունների գիրքը: Կարելի է լուրջ կամ անլուրջ համարել դրանք, կարելի է զվարճանալ կամ կատակել այդ թեմայով, բայց հաստատ հետաքրքիր են. նա 3-րդ Աշխարհամարտը անվանել է ՙ Արևելյան ծագման՚ , կանխատեսելով, որ այն կտևի մոտ 4 տարի և կընթանա Մերձավոր Արևելքում, և որ այդ պատերազմի մեջ ներգրավված կլինեն, մի կողմից, ռուս-մուսուլմանական ուժերը, մյուս կողմից՝ Եվրոպան, ԱՄՆ-ը և ...Հայաստանը: Ներկայումս երկրագնդի ամենաթեժ կետերի աշխարհագրությունը դրա լրացուցիչ հաստատումն է: Ի դեպ, հետևյալ կատրեններում հատուկ հիշատակվում է Հայաստանը, Արաքս գետը, grande duc de Armenie / հայ մեծ զորավար/ , Հայոց մեծ իշխանին և այլն.

 


century 1, katren 9
century 4, katren 95
century 6, katren 97
century 5, katren 94
century 5, katren 50:
Մասնավորապես, century 3, katren 31-ում ասված է.
Արաբիայի դաշտերում, Պարսից և Հայոց
Երեք անգամ կբանակեն զորքեր երկու,
Անպարտելի Սուլեյմանի զորքը հուժկու
Սահմանին՝ Արաքսի ափին, կարվի գետնատակ:

 


Իսկ երբ կարդում ես, որ ռուս-մուսուլմանական ռազմական զինուժի զորահրամանատարը հայ է լինելու, ուզում ես, որ Նոստրադամուսի այս գուշակությունն էլ սխալների շարքից լինի: Կամ էլ, Նոստրրադամուսի ժամանակներում հայ և Հայաստան բառերը բոլորովին այլ կերպ են հնչել:

 

Կարինե Աշուղյան