Փետրվարի 21-ից Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աստղաբաշխական՝ 2 517 250 դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի Qatar Total Open հեղինակավոր գերմրցաշարում փայլուն մեկնարկ ունեցած հայազգի ճանաչված թենսիստուհի, ա ՝ WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 41, իսկ զուգախաղի էլ ՝64-րդ հորիզոնականը զբաղեցնող, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանն այսօր ավարտեց մրցելույթն այս ստուգատեսում:

 


Հայ թենիսիստուհին, ով մենախաղի մրցումներում 1-ին շրջանում բավական հեշտությամբ 49 րոպեում 6:1,6:1 հաշվով հաղթել ու հետագա մրցապայքարից դուրս էր մղել աշխարհի թիվ 14-րդ ռակետ 23-ամյա չեխուհի Կարոլին Պլիշկովային, 2-րդ շրջանում 1 ժամ30 րոպե տևած մրցվեճում 3:6,3;6 հաշովով տանուլ տվեց աշխարհի 27-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող 28-ամյա Անդրեա Պետկովիչին:
Գասպարյանը մենախաղի մրցումների 1-ին շրջանում տարած հաղթանակի շնորհիվ վաստակեց վարկանիշային 60 միավոր և 15185 դոլար պարգևավճար, որը թույլ կտա նրան հաջորդ շաբաթ մենախաղի վարկանիշյաին ցուցակում պահպանելու 41-րդ հորիզոնականը:

 


Սակայն Մարգարիտան դեռ չէր լքի Դոհայում, քանի որ դեռևս շարունակում էր պայքարը զուգախաղում:
Հայ թենիսիստուհու զուգընկերուհին՝ 28-ամյա ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուն է, ով ներկայումս զուգախաղում ունի 32-րդ վարկանիշը: Գասպարյան/Նիկուլեսկու երկյակը 1-ին շրջանում համառ ու դժվարին պայքարում կամային առավել բարձր որակներ դրսևելով 1ժամ 32րոպե տևած մրցավեճում ռուս-սլովակյան ՝ Եկատերինա Մակարովա/ Դանիելա Հանտուխովա զույգից 4:6,7:5,10:3 հաշվով հաղթանակ էր կորզեց ու 2-րդ շրջանում ՝1/8-րդ փուլում հանդես գալու իրավունք էր նվաճել:
Ցավոք այստեղ այսօր նրանք չկարողացան հաղթահարել 1/8-րդ փուլի արգելքն և դրամատիկ ու անզիջում պայքարում 6:3,2:6,7:10 հաշվով պարտվեցին իտալա- իսպանական Սառա Էրանի/ԿառլաՍուարես Նավարրո զույգին ու արդեն կլքեն Դոհան:
Գասպարյան/Նիկուլեսկու երկյակը զուգախաղի 1-ին շրջանի արգելքը հաջողությամբ հաղթահարելու համար արժանացավ 9470 դոլար պարգևավճարի և վարկանիշային 105 միավորի:
Դա թույլ կտա Մարգիրտային հաջորդ շաբաթվա սկզբում WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում առաջադիմել ու 64-ից բարձրանալ 58-րդ հորիզոնական:

 


Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: