Հրաձգության ՀՀ ընտրանու նպատվիրակներն երեկ՝փետրվարի 24-ին սկսեցին պայքարը Հունգարիայի Գյոր քաղաքում ընթացող հրաձգության 2016թ Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես հայտնում են հրաձգութայն ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, տղամարդկանց 10 մ վազող թիրախ վարժությունում ՀՀ հավաքականի ներկայացուցիչ Ռազմիկ Մինասյանը 18 մասնակիցների մրցապայքարում խոցել է 540 միավոր և զբաղեցրել 11-րդ տեղը: Այս մրցաձևի մեր մյուս պատվիրակները ՝ Շանթ Սարգսյանը՝ 13-րդն է 536 միավորով և Հովհաննես Խաչատրյանը՝ 535 միավորով 14-րդ տեղում է: Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան եռյակը տղաների վազող թիրախ վարժության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը: Պայքարին մասնակցող 5 թիմերից 1677 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրցրել է Ուկրաինայի հավաքականը՝ , 2-րդը ՝ ՌԴ-ի ընտրանին ՝ 1643միավորով, իսկ լավագույն եռյակը 1611 միավորով եզրափակել է ՀՀ ընտրանին ,որն է արժանացել է բրոնզե մեդալի :Սա մրցաշրջան -2016-ում ՀՀ հրաձիգների նվաճած առաջին մեդալն է:

 


Նույն վարժության կանանց մրցաշարի 14 մասնակիցների պայքարում Լիլիթ Մկրտչյանը խոցելով 348 միավոր' զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
10մ օդամղիչ հրացան վարժության 52 երիտասարդների մրցապայքարում Հայկ Բաբայանը 613,8 միավորով գրավել է 31-րդ տեղն, իսկ Վրեժ Թորոսյանը 611,2 միավորով' 41-րդ տեղը:
Այսօր Երևանի ժամանակով ժամը 16:30-ին 10մ, օդամղիչ ատրճանակի վարժության երիտասարդների մրցմանը կմասնակցի Զավեն Իգիթյանը:

 


Փետրվարի 22-ից Գյորում ընթացող 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերի 2016թ Եվրոպայի առաջնությունը ընդհանուր առմամբ մասնակցում է 47 երկրի 588 մարզիկ: Եվրոպայի ընթացիկ առաջնությանը խաղարկվում է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վուղեգիր : Վարկանշային են հրացան և ատրճանակ մեծահասակների վարժությունների մրցումներն ,որոնցում կանանց և տղամարդկանց համար յուրաքանչյուր մրցաձևից խաղարկվում է 3-ական օլիմպիական ուղեգիր: Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնացում է 14 մարզիկ' գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:
Մրցաշարի արդյունքներին կարող եք ուղիղ հեռարձակմամբ հետևել, նկարներ և տեսանյութեր տեսնել http://results.sius.com/ , http://www.esc-shooting.org/ և http://www.issf-sports.org/, http://esc-shooting.org/live/gyor/ կայքերում:


Արամ Ուգուջյան