1990 թվականի Գերագույն Խորհրդի «ընտրություններով» Հայաստանում սկսվեց կեղծ ժողովրդավարության դարաշրջանը: Բուտիռկայում վերապատրաստված «շարժման տղաները» երկիրը վերածեցին «ժողովրդավարության կղզյակի», ստեղծեցին կեղծ քաղաքական դաշտ, կեղծ պայքար պայքարով, որի ծուղակն ընկած «քաղաքական» ուժերն ու գործիչները առ այսօր թպրտում են այդ ծուղակում ու չեն կարողանում դուրս պրծնել:

 


Իրեն հարգող ցանկացած մարդ, երբ հայտնվում է ԱԽՔ-ի հետ միևնույն դաշտում, երբ շնչում է 25 տարվա նավթալինահոտ «բուրմունքը», գոնե այսօր պետք է հասկանա, որ ինքը ակամայից մասնակից է եղել գաղջ մթնոլորտի ստեղծմանը և մեկ րոպե շուտ այնտեղից դուրս գալը, կնպաստի հանցագործ ռեժիմի խաղի ավարտին ու փլուզմանը:

 


Բռնապետությունում չի կարող լինել քաղաքական դաշտ և քաղաքական պայքար: Դա տերերի կողմից բեմադրված ներկայացում է, ներսում պառակտելու, ջլատելու ժողովրդի ուժերը, իսկ դրսի համար՝ խաբելու միջազգային հանրությանը, թե իբր Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ ազատորեն գործում են քաղաքական ուժերը: Ստրկապետությունում ընդդիմությունը և ժողովուրդը չեն կարող մտնել հանցագործ ռեժիմի դաշտ: Նրանք պետք է լինեն բարիկադի մյուս կողմում և միացյալ ուժերով տապալեն ոհմակի դիկտատուրան, ազատագրեն երկիրը օտարի լծից...

 

Արմեն Զատիկյան