Ես, ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ հայ ժողովուրդը՝ Հայաստանով ու Սփյուռքով, չի ուզում այս վիճակից դուրս գալ և ստեղծված իրավիճակը իրեն ձեռք է տալիս: Ճիշտ է մարդիկ չեն ուզում այս մասին բարձրաձայնեն, սակայն ձևականորեն բողոքելով, տրտնջալով, լա՜վ էլ համակերպվել ու «աբռվում» են...
Նրանք, ովքեր համաձայն չեն այս մտքի հետ և ցանկանում են հետս բանավիճել, պատրաստ եմ դա անելու միայն այն դեպքում, երբ ինքը առաջինը սկսի ու փաստացի օրինակներով ցույց տա հայության արած այն քայլերը, որոնք ապացուցում են վերն ասվածի հակառակը...

 


Հ.Գ. Աշխարհով մեկ ցիր ու ցան, կուսակցություններով, եկեղեցիներով և ամեն մեկն իր հայկական շուստրիություններով, իրենց բները մտած գլուխ են պահում: Էդ մի թիքա, դատարկ Հայաստանն էլ թողել են որպես «ցուցափեղկ» աշխարհի աչքին թոզ փչելու, կարգավիճակ ու գրանտ կպցնելու համար...

 

Արմեն Զատիկյան