Երեկ Եղբորս 3 տարեկան տղան մի պահ աքլորացավ և թաթիկներով հարվածեց տատիկին: Բացատրեցի, որ տատիկին չի կարելի խփել, այլ պետք է սիրել, պահանջեցի ներողություն խնդրել՝ այլապես խոստանալով լավ երեխա գտնել ու նրան հոպար դառնալ, իրեն մոռանալ: Տղամարդկային հպարտությունը թույլ չտվեց ներողություն խնդրել, գերադասեց մենությունը:
Դուրս էի եկել հյուրասենյակից, որտեղ մուլտֆիլմ էր դիտում հեռուստացույցով, երբ քիչ անց դուրս եկավ սենյակից, մոտեցավ ինձ և ասաց.

 


-Օպա՛(հոպար) ասեցի տատային
- Ի՞նչ ասեցիր (պարզվեց մոտեցել էր տատիին և ասել՝ տատա՛ ես քեզ սիյում եմ )
- Սիրեցի տատային,- ասաց, և որպես ապացույց ձեռքով սկսեց սիրել տատիին, ապա մոտեցավ հեռուստացույցին և ցույց տվեց մուլտֆիլմը որտեղ բարի մի ընտանիք էր, տատիկ, պապիկ և բարի մթնոլորտ: Հասկացրեց, որ մուլտֆիլմից է տեսել, զղջացել և ընդօրինակել:

 


Ասածս ի՞նչ է. վերոբերյալը պարզ ապացույցն է այն բանի, թե ինչ նշանակություն ունեն հեռուստացույցը, լրատվամիջոցները սերնդի դաստիարակման գործում:
Վերլուծելով վերջին 10 տարվա հեռարձակումների բնույթը կարելի է գալ այն եզրահանգման, որ դրանով նպատակ է դրվել ստանալ հանցագործ կատարածուների և երիտասարդ սիրուհիների սերունդ, ինչի առաջին պտուղները արդեն հասել են և քաղելու ժամանակն է: Եթե իհարկե չհանենք «նպատակադրողների» անմեղսունակության կանխավարկածը:

 

 

Վրույր Արծրունի