Սերժ Սարգսյանի վերջին ելույթի հետ կապված.
ես, որքան գիտեմ, անմոռուկը ոչ թե զարդ է, այլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական խորհրդանիշ, շեշտում եմ, ոչ թե Ցեղասպանության խորհրդանիշ, այլ դրա 100-րդ տարելիցի, հետեւաբար այն կրել Ցեղասպանության 101-րդ տարում, նշանակում է, որ ենթադրենք Սփյուռքի նախարարը կարող է կրել Հոկտեմբերիկ:

 


Երկրորդը, Սերժ Սարգսյանը ավելին, քան երեսուն րոպե ելույթ է ունենում, ճիշտ է նախագահանի պաշտոնական կայքը նախագահի ելույթի տեսագրությունը 24-րդ րոպեից հետո էլ չի շարունակում, դրանով իսկ ակամայից ընդունում է, որ հետո Սերժ Սարգսյանի ասածները կարեւոր չեն, բայց խնդիրը սա չէ անգամ: Այլ այն, որ նախագահի ելույթը ոչ մի պահի չի ընդհատվում ծափահարություններով, մինչդեռ ծափահարելու որոշ տեղեր կային:

 

Սա նշանակում է, որ ներկաները, իսկ ներկաները ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության կրողներն են ու տեղականա ինքնակատռավրման մարմինների ղեկավարները, կամ չեն լսել նախագահին, կամ լսել են ու չեն հասկացել, կամ ոչ լսել են, ոչ էլ հասկացել են, կամ լսել են ու չեն հավատացել, կամ ոչ լսել են, ոչ էլ հավատացել, կամ էլ նրանց ասել են, որ նախագահին հանկարծ պերեբիվատ չանեք, ինքը տենց թիթիզ բաներ չի սիրում: Ա ժալլ:

 

Հովիկ Աֆյան