Ռուսաստանը ներկայացնող հայազգի 21-ամյա թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն, ով WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում այս շաբաթ 43-րդ տեղում է ընթանում հաջող մեկնարկեց Սանկտ Պետրբուրգում ընթացող 753 հազար դոլար մրցնակային հիմնադրամով՝ St. Petersburg Ladies Trophy-ի անվանումով կանանց թենիսի մրցաշարում:

 


Մենախաղի 1-ին շրջանում՝ 1/16-րդ փուլում Մարգարիտան ուժերը չափեց վերոհիշյալ ցուցակում ներկայումս 86-րդ վարկանիշն ունեցող Սերբիան ներկայացնող , 24-ամյա Բոյանա Յովանովսկու հետ:Ընդամենը 56րոպե տևած մրցավեճում համաշխարհային թենիսի էլիտա մտած հայ թենսիստուհին բավական հեշտությամբ ՝ 6:1,6:2 հաշվով հաղթեց ու հաղթահարեց սերբական առաջին արգելքը: Գասպարյանը կարողացավ իրացնել մրցակացուհու 6 մատուցում, կատարեց 4 էյս ,ու թույլ տվեց 7կրկնակի սխալ: Յովանովսկին իր հերթին իրացրացրեց մրցակցուհու երկու բրեյք- փոինթ , ոչ մի էյս չկատարեց, ու 4 անգամ սխալվեց իր մատուցումների կատարման ժամանակ: Սա այս մարզուհիների առաջին հանդիպում էր պրոֆեսիոնալ թենիսի մրցշարերում : Այս հաղթանակի շնորհիվ հայ թենիսիստուհին վաստակեց 10560 դոլար պարգևավճար և վարկանիշային 55 միավոր:

 

Այժմ 2-րդ շրջանում ՝ 1/8-րդ փուլում Գասպարյանը մրցելու է մեկ այլ սերբուհու ,աշխարհի 20-րդ ռակետ , 28-ամյա անվանի թենիսիստուհի Անա Իվանովիչ հետ: Վերջինս բաց է թողել 1-ին շրջանը, քանի որ մրցաշարին մասնակցում է 4-րդ համարով:
Սա Գասպարյան-Իվանովիչ առաջին հանդիպումն է WTA-ի պրոֆեսիոնալ մրցաշարերում:


Արամ Ուգուջյան