Երեկ Անտարկտիդայում պատմական ու նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Այստեղ առաջին անգամ շախմատի միջազգային բացառիկ հանդիպում կայացավ ,որտեղ մրցեցին աշխարհի եռակի չեմպիոնուհի, 21-ամյա չինուհի , ներկայումս ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման ցուցակը գլխավորող գրոսմայստեր Հու Յիֆանն (2673) ու Չիլիի ուժեղագույն շախմատիստներից մեկի ՝19-ամյա միջազգային վարպետ Քրիստոբալ Էնրիկեսը(2484):

 


Մրցամարտը նախատեսված էր անցկացնել Անտարկտիդայի չիլիական տարածքում գտնվող բևեռային կայանում: Ինչպես նշում են չիլիական լրատվամիջոցները, այդ մրցամարտը նվիրված է Մագելանի նեղուցի հայտնաբերման 500-ամյակին:
- լրատվամիջոցներին հայտարարել է ՖԻԴԵ-ի փոխնախագահ Բիատրիս Մարինելոն:

 


Նախաpես հայտարարվել էր, որ հանդիպումը եղանակի բարենպաստ պայամանների դեպքում կկայանա փետրվարի 6-ին կամ 7-ին:Սակայն եղանակային պայմաններ բարեհաճ են գտնվեցին նաև երեկ և Յիֆան- Էնրիկես մրցավեճն տեղի է ունեցել արդեն փետրվարի 5-ին:
Երեկ Հու Յիֆանի և Քրիստոբալ Էնիկեսի միջև Անտարկտիդայում տեղի ունեցավ շախմատի առաջին միջազգային հանդիպումն ,որտեղ սպիտակ խաղաքարերով հանդես էր գալիս Էնիկեսը: 60-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի: Այս պատմական ու եզակի հանդիպումը ուղիղի հեռարձակմամբ ցուցադրել է շախմատի Չիլիի ֆեդերացիայի պաշտոնական կայքում www.ajefech.cl'- ում :

 

Արամ Ուգուջյան