Այսօր ,թուրքական ժամանակով ժամը 15:15-ին խոշոր պայթուն է որոտացել Թուրքիայի Իզմիթ քաղաքի ԹՈՒՓՌԱՇ նավթավերամշակման գործարանում: Պայթունին հետևել է հրդեհ: Մինչ այս պահը չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: ԹՈՒՓՌԱՇ-ի տարածքում չեն կարողանում աշխատել ուղղաթիռները, որովհետև քամին անընդհատ կրակն ու ծուխը տարբեր ուղղություններով է քշում:

 

Նշեմ , որ ԹՈՒՓՌԱՇ-ը (Türkiye Petrol Rafinerileri A.Ş. ) հիմնվել է 1983 թ.-ին 1961թ.-ին հիմնված ԻՓՐԱՍ (Istanbul Petroleum Refinery Co.) բազայի վրա՝ իր մեջ ներառելով Բաթմանի, Քոջաելիի, Քիրիքքալեի և Ալիաղայի նավթավերամշակամն գործարանները: ԹՈՒՓՌԱՇ-ը հանդիսանում է պետական ձեռնարկություն, գործարանի աշխատակիցների թիվը կազմում է 5244 հոգի, սակայն ոչ պաշտոնական տվյալներով այն հասնում է 10 000-ի:

 

 


Կիլիկիա Հայաստան