Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեղեկություն է տարածել, որ ՀՀ-ն միացել է Startup Europe Week 2016 նախաձեռնությանը, որը տեղի է ունելալու փետրվարի 1-5-ը ընկած ժամանակահատվածում: Նշյալ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 340 եվրոպական քաղաքներում:
Վերը նշվածը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնություն է, որը նպատակ ունի համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար: Վերջինս Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է, որը հնարավորություն է ստեղծում ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

 


Հատկանշական է, որ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է Startup Europe Week 2016 միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը:
Startup Europe Week 2016 Armenia -ն տեղի կունենա փետրվարի 5-ին, 10։30-15։30՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

 

Նարեկ Սարգսյան