Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-դեկտեմբերի արդյունքներով, բարձրացել է 7,7 տոկոսով եւ կազմել 184 հազար դրամ, մասնավոր հատվածում' 213 հազար դրամ, աճելով 7 տոկոսով, պետականում' մոտ 164 հազար դրամ, աճելով 8,2 տոկոսով։

 


Տարվա վերջին' դեկտեմբեր ամսին միջին աշխատավարձը կազմել է 220 հազար դրամ, այդ թվում մասնավոր հատվածում' 257 հազար դրամ, պետականում' 192 հազար դրամ:
Հիշեցնենք, որ միջին աշխատավարձի չափի մեջ ներառված է եկամտային հարկը:

 

 

Անահիտ Գրիգորյան