Հայաստանից և հարևան երկրիներից դեպի ֆեյսբուք մուտքերի ցուցանիշները բավականին խայտաբղետ ու յուրահատուկ է: Օրինակ, այսօրվա տվյալներով, հայ օգտատերերի քանակը կազմում է 910 000: Ընդ որում 460 000-ը տղամարդիկ, 450 000 կանայք:
Վրաստանում՝ 1800000 օգտատեր, որոնցից 860000-ը արական, իսկ մնացած 970 000-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:
Այսպես ասած «ամենաավանդապաշտ» պատկերն Ադրբեջանում է, որտեղ կանանց տեսակարար կշիռը զիջում է տղմարդկանց: 1600000 օգտատեր, որոնցից՝ 1100000-ը տղամարդիկ են, իսկ մնացած 520000-ը կանայք:
Թուրքիայում պատկերը խիստ տարբերվում է: Տարածաշրջանի երկրներից ամենամեծ ֆեյսբուքյան լսարանն ունի Թուրքիան՝ մոտավորապես 42 միլիոն օգտատեր, որոնցից 26 000 000-ը տղամարդիկ, իսկ մոտավորապես 16 000 000-ը կանայք:

 


Իրանում ֆեյսբուքն արգելափակված է և հանրությունը հիմնականում օգտվում է տեղական սոցիալական կայքեր հիշեցնող հարթակներից: Այդ իսկ պատճառով ընդհանուր պատկերը մեղմ ասած լղոզված է:
Վերածենք տոկոսների: Ճիշտ է Ադրբեջանում և Թուրքիայում օգտատերերի մեծ մասը տղամարդիկ են (60%-ից ավելին), սակայն ինչպես երևում է թվերով, Ադրբեջանում ֆեյսբուքից օգտվելն «ադաթով է» և այս հարթակից օգտվելու իրավունքը տրված է հիմնականում տղամարդկանց՝ մոտավորապես 69%:
Հումորը հումոր, սակայն կարող էր հարց առաջանալ' միգուցե այս երկրներում ավելի տարածված է այլ սոցիալական ցանց, միգուցե ֆեյսբուքի փոխարեն այլ հարթակին են մեծ նշանակություն տալիս, որտեղ էլ օգտատերերն ավելի համաչափ են վերաբշխված: Այս երկու երկրներից, սակայն, ամենաշատն այցելվող սոցիալական ցանցը Facebook-ն է և այցելվող կայքերի ցուցնիշով թե Թուրքիայում, և թե Ադրբեջանում Ֆեյսբուքը 2-րդ հորիզոնականում է Google-ից հետո:
Ինչպես տեսնում ենք, ամենահամաչափը վերաբաշխված է Հայաստանում: Կանանց և տղամարդկանց քանակը Ֆեյսբուքի հայկական տիրույթում գրեթե հավասար է (50.5% և 49.5%): Այս պատկերին ավելի նման է Վրաստանինը, սակայն զուտ տոկոսային հարաբերությամբ մեր «կշեռքի» նժարներն ավելի հավասար են:

 


Չնայած նրան, որ ՀՀ-ի և Վրաստանի ֆեյսբուքյան օգտատերերի գենդերային պատկերը բավականին նման է, սակայն Վրաստանն էլ այս ամբողջ «կաթսայի մեջ» առանձնանում է մյուսներից նրանով, որ ֆեյսբուքյան տիրույթում օգտատերերի մեծամասնությունը կանայք են շուրջ՝ 54%:
Այսինքն մեկ խոսքով ասած, տարածաշրջանում երկրներն առանձնանում են հետևյալ յուրահատկություններով.
Հայաստան- «ամենահամաչափը» գենդերային պատկերով
Վրաստան - Ֆեյսբուքյան «մայրիշխանություն» (կանանց թիվը շատ է)
Ադրբեջան - ամենամեծը տղամարդկանց լսարանով
Թուրքիա- ամենամեծ լսարանը՝ 42 միլոնանոց «շուկայով»
Իրան - Ֆեյսբուքն արգելափակված է:

 

 

Ռուբեն Խաչատրյան