Քրդամետ Ժողովրդա-դոմոկրատական կուսակցությունը (HDP) բաց նամակով դիմել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ -ին :
«Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում, որը քրդերի համար համարվում է Քուրդիստան, տեղի է ունենում քուրդ երեխաների սպանդ, որն իրականացնում է Թուրքիայի իշխանությունը: Նուսայբին, Սիլվան,Սիլոփի և Ջիզրե քաղաքներում նոյեմբերի մեկից հետո զոհվել է 44 քուրդ երեխա: Թուրքական բանակը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին, դպրոցներին և մզկիթներին՝ քաջ գիտակցելով ,որ այդտեղ են գտնվում խաղաղ բնակչությունը:
Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի պարետային ժամ հռչակված քաղաքներում այսուհետ չսպանվնեն երեխաներ»-ասված է նամակում: Նամակը հրապարակել է Ադանայից պատգամավոր ընտրված, Ադանայի HDP տարածքային կառույցի ղեկավարի տեղակալ Մերալ Դենիսը:
Կիլիկիա Հայաստան