Ամերիկյան հետազոտական կառույցներից մեկի' «PEW-Research Center»-ի կատարած ուսումնասիրության համաձայն Թուրքիայում հարցվածների 8 տոկոսը իր համակրանքն է արտահայտել «Իսլամական պետությանը»:

 


Դեռ 1990-ական թվականներին Թուրքիայի հատուկ ծառայությունների ուսումնասիրությունների համաձայն՝ երկրի բնակչության մոտ 7-8 տոկոսը համարվում էր իսլամական արմատականության կրող, որոնց բնորոշել էր որպես «շարիաթականներ»:

 


Թուրքական պարբերականներից մեկը գրել է, թե քիչ է մնացել, որ «Իսլամական պետությունը» ևս հաղթահարի 10 տոկոսանոց ընտրական շեմը և մտնի թուրքական խորհրդարան: :Ճ

 

 

Լևոն Հովսեփյան