Մեր հանրային և անհատական խնդիրներից շատերը չեն լուծվում այն պարզ պատճառով, որ մենք շատ քիչ ենք կարդում: Մենք կատաստրոֆիկ քիչ ենք կարդում, այնքան քիչ, որ կարելի է ասել, որ չենք կարդում: Ֆիլմեր նայում ենք, երգեր լսում ենք, բայց գիրք չենք կարդում: Չէ, գեղարվեստական կարդում ենք քիչ թե շատ, բայց մասնագիտական գրականություն Հայաստանում կարդում են, երևի, մի քանի հարյուր հոգի:
Դպրոցում կարդում են հիմնականում գեղարվեստական գրականություն, մեկ էլ այն, ինչ հանձնարարում են, ոչ ավելի: ԲՈւՀ-ում նույնպես, ինչը շատ, շատ քիչ է:

 


Գիրք կարդալը, արդյունավետ լինելու համար, երկու կանոն ունի. գիրքը կարդում են' զուգահեռաբար մտածելով կարդացածի մասին, որովհետև առանց մտածելու կարդալն անիմաստ է, և երկրորդ, գրքերը կարդում են ոչ թե հատով, այլ կիլոյով:

 


Եթե գրքերը չէ, ապա մեր մտածողության նյութ է դառնում սոցկայքերից և հեռուստացույցից ստացվող հիմնականում անպիտան տեղեկությունը, որի մեծ մասը միանշանակ կարելի է որակել որպես աղբ (տես նկարը): Է, եթե մեր մտածողության բովանդակությունը հիմնականում նման է աղբի, ապա մեր կյանքը հիմնականում ինչի՞ն պետք է նման լինի' դրախտի՞, թե դժոխքի:

 

 

Մովսես Դեմիրճյան