Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Franck Muller Group ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշի նկատմամբ՝Բաքվի Նասիմինյան շրջանի դատարանի Սրմաքեշին ձերբակալելու որոշման համաձայն...Ճանաչված հայազգի գործարարին և բարերարին Բաքուն մեղադրում է մի քանի հոդվածներով.հիմնականում Արցախին օգնելու և այնտեղ ձեռներուցությամբ զբաղվելու "մահացու" հոդվածներով...Համոզված եմ,որ Ինտերպոլն ուսումնասիրելով այս "հետախուզվողին" առաջադրված մեղադրանքները շատ արագ կպարզի,որ Վ.Սրմաքեշին Բաքուն հետապնդում է քաղաքական պատճառներով...Արդյունքում՝ոչ մի միջազգային հետախուզում էլ չի լինի,ինչպես դա եղավ հայտնի ռուս գործարար Գերման Ստերլիգովի պարագայում...Նույնպիսի մեղադրանքներ պաշտոնական Բաքուն այս տարվա հուլիսին ներկայացրել էր Գ.Ստերլիգովին և Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարել...Սակայն Ինտերպոլն օգոստոսին հիասթափեցրեց Ի.Ալիևին և հանեց ռուս գործարարին իր կողմից հետախուզվողների բազայից...

 


Հիշեցնեմ,որ այս տարվա հոկտեմբերի վերջին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը դիմել էր Շվեյցարիայի համանուն կառույցին՝ խնդրելով ձերբակալել Franck Muller Group ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշին...Սակայն Բեռնը չարձագանքեց ազերիների ապուշ խնդրանքին...Սադոմազոխիզմով տառապող ազերի իրավապահները,շատ լավ գիտենալով,որ իրենց անհեթեթ և հիմար որոշումը Վ.Սրմաքեշին ձերբակալելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասին ևս անարձագանք կմնա, միևնույն է գնացին այդ քայլին,որ ևս մեկ անգամ դառնան ծիծաղի և հեգնանքի առարկա...Բաքվին դուր է գալիս,երբ նրան նվաստացնում և վիրավորում են՝մերժելով նրա խնդրանքները...Ինքնահաստատվելու և պարտվածի բարդույթից դուրս գալու համար Ի.Ալիևն ընդունակ է գործել բազում ապուշություններ...

 

Գագիկ Համբարյան