Նոյեմբերի 1-ից ՌԴ-ի Անապա քաղաքում մեկնարկել է կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունն, որտեղ 18քաշային կարգերում մեդալներ են խաղարկում աշխարհամասի 24 երկրի 212 բռնցքամարտիկներ:
Պատանեկան բռնցքամարտի այս կարևոր ստուգատեսում Աշոտ Ավետիսյանի ղեկավարությամբ իրենց վարպետությունն են ցուցադրում նաև ՀՀ պատանեկան հավաքականի 12 բռնցքամարտիկներ:
Նկատենք ,որ առաջնության մասնակիցների շարքում մեծ թիվ են կազմում նաև տարբեր երկրների ընտրանիների կազմերում ելույթ ունեցող սփյուքահայ պատանի բռնցքամարտիկները:
Նախօրեին ավարտվեցին քառորդ եզրափակչի մենամարտերը ,որոնց արդյունքներով ի հայտ են եկել այն 72 ուժեղագույն բռնցքամարտիկներն, ովքեր 18 քաշային կարգերում մտել են կիսաեզրափակիչ ու ապահովել են իրենց երկրի ընտրանիների համար նվազագույնը բրոնզե մեդալները: Նրանց թվում են 8 հայազգի կաշվե ձեռնոցի պատանի վարպետ , որոնցից 3-ը՝ Սարգիս Սարգսյանը(40կգ), Արթուր Շահբազայանը (41,5 կգ)և Կարեն Ստեփնայանը (59կգ) ներկայացում են ՀՀ ընտրանին, իսկ մնացած 5-ը ՝ ՌԴ-ի ,Դանիայի ևՎրաստանի հավաքականները:

 


Երեկ ստուգատեսի մասնակցիները ըստ մրցաշարի ժամանակացույցի հանգստանում են ,իսկ այսօր՝ նոյեմբերի 7-ին տեղի կունենան կիսաեզրափակչի հանդիպումները: Այս փուլում հանդես եկող հայազգի բռնցքամատիկներին այսպիսի մրցակիցներ են բաժին հասել ՝
40կգ՝ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ , ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԻԿԻՏԱ ՌԵԲՐՈՎ,ՌՈՒՍԱՍՏԱՆ,
41,5կգ՝ ԱՐԹՈՒՐ ՇԱՀԲԱԶՅԱՆ ,ՀԱՅԱՍՏԱՆ –ԳԻՈՐԳԻ ԼԱԶԱՐԱՇՎԻԼԻ, ՎՐԱՍՏԱՆ,
Բորիս Ղարիբյան, Ռուսաստան- Դենիս Մկքան ,Անգլիա,
44,5կգ՝ Տիգրան Շատվերովի ,Վրաստան- Վիչենցո Դելագատա,Իտալիա,
48կգ՝ Նիկոլայ Տերտերյան, Դանիա- Լիոնել Բերեշ ,Հունգարիա,
52կգ՝ Սեբաստիան Տերտերյան ,Դանիա- Ստիլյան Խրիստով, Բուլղարիա,
Արթուր Միրաբյան,Ռուսաստան- Յիգիթ Ուս ,Թուրքիա,
59կգ՝ ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ - ՆԻԿԻՏԱ ՎԴՈՎԻՉԵՆԿՈ,ՄՈԼԴՈՎԱ:

 

Հավելենք նաև ,որ մրցաշարի եզրափակչի վճռորոշ մենամարտերն, որոնց արդյունքներով էլ կորոշվեն Եվրոպայի չեմպիոնները կայանալու են վաղը՝ նոյեմբերի 8-ին:

 

Արամ Ուգուջյան