Արդեն նոյեմբերի 2-ի առավոտյան պարզ էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը: Հատկանշական է , որ Էրդողանին առաջինը շնորհավորել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Խալեդ Մեշաալը: Ինչպես գիտք ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան իսլամական կուսակցություն է, որն այժմ ղեկավարում է Գազայի հատվածը:

 

Շնորհավորանքների շքերթը շարունակում է Սիրաիյաի նախագահ Բաշշար ալ-Ասադը, այնուհետև Թուրքիայի գլխավոր ընդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: Իսկ ահա Էրդողանի կուսակցությունը և խորհրդարան անցած ,,գորշ գայլերի,, քաղաքական միավորում հանդիսացող MHP-ն առավոտ կանուխ տարածեց հայտարարություն, որ ԱԶԿ-ի հետ կազմում են կոալիցիա: Քրդամետ ԺԴԿ-ն արդեն երեկոյան հանդես եկավ հայտարարությամբ, որով հաստատեց շրջանառվող լուրերն այն մասին, որ իրենց կուսակցությունը բողոքարկելու է ընտրության արդյունքները: Հատկանշական հայտարարություն է արել ԺԴԿ-ի համանախագահ Դեմիրթաշը. ,,Մենք կսպառենք բոլոր իրավական ճանապարհները արդարության հասնելու համար, այնուհետև կընտրենք պայքարի այլ տարբերակ:

 


Ռազմական վիճակը շատ ավելի անկայուն է եղել կրկին հարավ-արևելյան նահանգներում, ինչպես նաև Ստամբուլի Գեզի թաղամասում: Այսօրվա բախումների ընթացքում զոհվել են ընդհանուր առմամաբ 13 և վիրավորվել 30 քուրդ ցուցարարներ երկրի հարավ-արևելյան տարբեր նահանգներում:
Ջիզրեյի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտադրություն է հայտնել Ջիզրեյում անցկացնել ինքնավարության հանրաքվե:

 

 

Կիլիկիա Հայաստան