Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Վրաստանից հեռանալուց հետո չի դադարել ապրել այդ երկրի ներքաղաքական կյանքով: Վերջինս հեռակա կարգով բավական ակտիվ շարունակում է իր կուսակցության գործունեության համակարգումը: Մասնավորապես Վրաստանում վերջին շրջանում ավելի սրված ներքաղաքական լարված իրավիճակին կարծես նոր լիցք է հաղորդել նախկին նախագահի՝ իր թիմակիցներից մի քանիսի հետ ունեցած և ուկրաինական լրատվամիջոցների կողմից հրապարակված հեռախոսազրույցի բովանդակությունը:
Բանն այն է, որ նշված հեռախոսային հաղորդակցության ընթացքում Սաակաշվիլին բացահայտ կոչ է արել իր կուսակիցներին Րուսթավի 2 հեռուսատաալիքի հետ կապված դատավարության արդյունքերից ելնելով ձեռնարկել համապատասխան միջոցներ և կազմակերպել հեղափոխական բնույթի միջոցառումներ՝ ընդհուպ մինչև բարիկադների կառուցում ցույցերի ընթացքում և զինված խմբավորումների կազմավորում:
Վերոնշյալը փաստում է, որ Սաակաշվիլին չի հրաժարվել այն մտքից, որ հաջորդ ընտրություներին իր ղեկավարած քաղաքական ուժը վերադարձնելու է իշխանությունը, իսկ ինքը կրկին դառնալու է քաղաքական ակտիվ գործընթացների ուղղակի մասնակից:

 


Տվյալ պարագայում հարց է առաջանում. իսկ ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, և որ ավելի հետաքրքրական է՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ում կարծիքը իր՝ քաղաքականությունից հեռանալուց հետո շարունակում է մնալ գործող իշխանությունների համար հիմնական ուղենիշը, իսկ ինքը շատերի համար՝ ազդեցիկ անձ:

 

Ալիկ Էրոյանց