Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 6-ին: Քաղաքական կառույցներն ու ուժերը շուտով կսկսեն քարոզարշավի գործընթացը:
Կարծում եմ' անհրաժեշտ է իմանալ, թե օրենքը որ դեպքերում և ում է թույլատրում զբաղվել հանրաքվեների քարոզչությամբ:

 


Եվ այսպես հոդված 20-ում նշվում է, որ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին' իրենց լիազորություններն իրականացնելիս:
Փաստացի կարելի է եզրակացնել, որ գործընթացում հիմնականում ներգրավված են լինելու կուսակցական պաշտոններ զբաղեցնող անձիք:

 

Մարինա Ներսեսյան