ԵԱՀԿ մինսկի խմբի անդամներն են՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՌԴ-ն: Այս երեք պետությունները փորձում են խաղաղ գործընթաց ապահովել Արցախյան հարցում, բայց հենց իրենք իրար մեջ ունեն չլուծվաց հարցեր և անձնական իրար հակասող շահեր:

 


ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից երկուսը այս պահին Սիրիական հարցով ունեն խիստ տարաձայնություններ, կարելի է ասել նրանք ոչ պաշտոնապես Սիրիայի տարածքում պատերազմ են մղում միմյանց դեմ: Նրանց պատերազմը շարունակվում է ոչ միայն Սիրիայում, այլև լրատվականներում, իսկ այդ լրատվական պայքարի արդյունքում տուժում ենք մենք, երբ ԱՄՆ-ն որոշում է ՌԴ-ին հարվածել լրատվական դաշտում՝ Արցախյան հարցը օգտագործում է իր օգտին: ՌԴ-ն իր հերթին աչք է փակում Բաքվի ագրեսիվ քաղաքականության վրա, որպեսզի իր դիրքերը չթուլացնի նաև այնտեղ: ԱՄՆ-ն չի նկատում արձակվող արկերը և սթափության կոչ է անում երկու կողմերին էլ՝ չնեղացնելով ագրեսոր Բաքվին, երբ ադրբեջանը կրակում է «Կարմիր Խաչի» մեքենային, երբ ադրբեջանական ականներն ընկնում են հայ գյուղացու տան վրա, այդ պահին Եվրոպան էլ է լռում:

 


Ֆրանսիան էլ իր հերթին պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի նկատմամբ: Ստացվում է, որ երեք տարբեր ուղղություններ ունեցող պետություններ, որոնց հարաբերությունները մեղմ ասած թշնամական են, միավորվել են որպեսզի լուծեն Արցախյան խնդիրը:
Մենք այս ամենը պետք է լավ գիտակցենք, Ֆորմալ ձևով մենք կարող ենք մնալ այդ կառույցի բանակցող կողմ, բայց դե ֆակտո հույսներս չենք կարող կապել, մշտադիտարկող և մեծ տրամաչափի ականները չտեսնող, մեր ԵԱՀԿ անդամների վրա:

 

 


Էդգար Խաչատրյան