Վերջին տարիներին ՀԵՑ-ում օր-օրի շատացող խնդիրները փաստում են այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի ենթակայության տակ թողնելով ռիսկի էր ենթարկվում համակարգի նորմալ գործունեությունը, ավելին կար անգամ համակարգի ինքնաոչնչացման ռիսկ: Ինչպես տեսանք ռուսական ընկերությունը չլուծեց ՀԷՑ-ի բարելավման և արդիականացման ոչ մի խնդիր, ստեղծելով խորը ֆինանսական ճգնաժամի մեջ խրված, հսկայական պարտք ունեցող, տեխնիկապես և բարոյապես հնացած մի կառույց:

 

Վերը նշված պայմաններում կար փրկության 2 հավանական եղանակ'
1.ՀԵՑ-ի ազգայնացում
2.Ռուսները պետք է համաձայնվեին այն վաճառել այլ օտարերկրյա ընկերությունների:
ՀԵՑ-ն օտարերկրյա կազմակերպության վաճառելու դեպքում չէր լուծվի ՀՀ-ի էներգետիկ անվտանգության խնդիրը, ուստի վերջինիս վաճառքը «Տաշիր Գրուպին» լավ լուծում էր:

 

Նոր բաժնետերը պարտավորվել է'
1.Նվազեցնել ՀԷՑ-ի տեխնոլոգիական կորուստները ոչ պակաս 2%-ով, 2014-2015թ. փաստացի կորուստների համեմատ

 


2.Թույլ չտալ ավելացնել «անհուսալի դեբիտորական պարտավորությունները» 2014-2015թ. փաստացի ցուցանիշների համեմատ և ՀԷՑ-ում 5 տարվա մեջ ներդնել ISO ստանդարտներ:
Հարկ է նշել, որ սպասվում է լուրջ ներդրումներ և նոր տեխնոլոգիաների կիրառում, որպեսզի նախ և առաջ հնարավոր լինի նվազեցնել կորուստները: Հատկանշական է, որ «Տաշիր Գրուպը» մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով բնակչության և փոքր բիզնեսի համար փոխհատուցելու է սակագների տարբերությունը:

 

Նարեկ Սարգսյան