Մանգոն պատկանում է կորիզավորների ընտանիքին, որոնց մրգերում հյութալի մասը շրջապատում է կորիզով միջուկը: Կան մանգոյի տարբեր տեսակներ' ըստ գույնի, ձևի, համի և կորիզի մեծության: Մինչդեռ մրգի արտաքին գույնը կարող է տարբերվել կանաչից մինչև կարմիր, դեղինից' նարնջագույն երանգներով, մանգոյի հյութալի միջուկը հիմնական ոսկեգույն-դեղին է:
Մանգոն քաղցրահամ է և պարունակում է 20 տեսակի վիտամիններ ու հանքանյութեր այս արևադարձային պտուղը ո՛չ միայն համեղ է, այլև' հարուստ օգտակար հատկանիշներով:
Օգտակարությունը' մաշկի համար
1. Մանգոն հարուստ է վիտամին A-ով, որը փայլուն տեսք է հաղորդում դեմքի մաշկին:
2. Մանգոյից ստացված 2 թեյի գդալ խյուսը՝ 1 թեյի գդալ կաթի և մեղրի հետ խառնելով, կարելի է ստանալ բնական միջոց՝ սև կետերը վերացնելու համար:
3. Մանգոյում առկա A և C վիտամինները հիանալի հակատարիքային միջոցներ ու սնուցիչներ են: Այն վերացնում է կնճիռները' սպանելով ավելորդ ազատ ռադիկալները:
4. Կտրատած մանգոյով կարելի է մերսել դեմքի մաշկը՝ այն սպիտակեցնելու համար:
5. Չորացնել մանգոյի կեղն արև տակ, աղալով փոշի ստանալ դրանից և, 2 թեյի գդալ փոշուն 2 թեյի գդալ յոգուրտ խառնելով, կարելի է ստանալ դեմքը սև կետերից մաքրելու արդյունավետ դիմակ:
6. Մանգոյի խյուսը 2 թեյի գդալ ցորենի ալյուրի հետ խառնելով' կարելի է ստանալ դեմքի ծակոտիները վերացնելու դիմակ:
7. Զգայուն մաշկի համար դիմակ կարելի է պատրաստել մանգոյի, վարսակի ալյուրի և մեղրի խառնուրդով:
Մազերի համար
8. Խառնել մանգոյի խյուսը 2 թեյի գդալ յոգուրտի և 4 ձվի դեղնուցի հետ և հիանալի բալզամ ստանալ մազերի համար:
9. Մանգոյում առկա վիտամին A-ն հիանալի միջոց է թեփի դեմ պայքարելու համար: Պարզապես պետք է մանգոյի խյուս քսել գլխամաշկին, պահել մի քանի րոպե: Այն նաև փայլ կհաղորդի մազերին:
10. Մազերին քսելով մանգոյի սերմի և կոկոսի յուղի խառնուրդը՝ կարելի է դանդաղեցնել մազերի սպիտակելու գործընթացը:
Առողջության համար
11. Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը:
12. Վիտամին A-ն օգնում է տեսողության բարելավմանը:
13. Մանգոյում առկա մանրաթելերն ու հակաօքսիդանտները կօգնեն նվազեցնել վատ խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:
14. Մանգոն նաև հիմնային ազդեցություն է գործում' ապահովելով օրգանիզմի համար անհրաժեշտ ջրածնի մակարդակը:
15. Մանգոն օգտակար է նաև իմունային համակարգի ամրապնդմանը:
16. Մանգոն օռգանիզմն ապահովում է ֆոլաթթվով, որը նպաստում է պտղաբերությանը:
17. K վիտամինով հարուստ մանգոն կամրապնդի նաև ոսկրերի ամրությունն ու առողջությունը:
Վրեժ Հովսեփյան