Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ քննարկումներից հետո, ինչպես հիշում ենք, որոշվեց ՀԷՑ ՓԲԸ-ում անցկացնել աուդիտ:
Մինչ աուդիտի ավարտը սակայն, բնակչության ծախսած էլեկտրաէներգիան սուբսիադավորելու էր պետությունն արտաբյուջեից:

 


Այս ամենից հետո որոշակի անորոշություն կար ՓՄՁ և խոշոր բիզնեսի մասով: Այսինքն, արդյո՞ք պետությունը սուբսիդավորելու է փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև խոշոր ընկերություններին ծախսած էլեկտրաէներգիայի համար:
Այնուամենայնիվ հստակեցվեց, որ պետությունը չի փոխհատուցելու խոշորների ծախսած էլեկտրաէներգիայի գումարները:
Ինչ վերաբերվում է ՓՄՁ ներկայացուցիչներին, ապա նրանց հոսանքի փոխհատուցման հարցն այսօր ստացավ իր լուծումը:

 


Կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշվել է, որ օգոստոսի 1-ից մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, ՀՀ կառավարությունը կփոխհատուցի նաև փոքր և միջին ձեռնարկատերերի էլեկտրաէներգիայի սակագինը:
Որոշման նախագծով նախատեսվում է փոխհատուցել ամսեկան մինչև 500 կՎտժ սպառում ունեցող սպառողների (ամսեկան մինչև 250 կՎտԺ սպառման մասով) ծախսած էլեկտրական էներգիայի սակագների տարբերությունը:
Սա հնարավորություն է տալիս փոխհատուցվող շահառուների խմբում առավել ընդգրկել ՓՄՁ-ներին:

 

 

Կարեն Մկոյան