Այս տարի ՀՀ տնտեսության ցուցանիշները համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ էապես տարբերվում են:
Տնտեսության մի շարք ոլորտներում արձանագրվել են բավականին բարձր ցուցանիշներ:
Ահա, ծխախոտի արտադրության ոլորտում ևս գրանցվել է աճ: Մասնավորապես ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հչապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի առաջին կեսին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալները կազմել են 7 670.7 մլն հատ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտադրության ծավալներն աճել են 37%-ով:
Պետք է նշենք, որ 2014 թվականին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել էին 65%-ով և կազմել 12 մլրդ 774.2 մլն հատ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն հատ սիգարետ:
Մարինա Ներսեսյան