Առաջին հերթին լավ կլինի որ յուրաքանչյուր մարդ ապրի իր համար: Մտածի իր հոգսերի ու խնդիրներ մասին: Իսկ գոյություն ունի մարդկանց մի խումբ, որ միայն աշխատում է քիթը խոթել սրա նրա գործերի մեջ…ներխուժել ուրիշի անձնական կյանք:
Մարդիկ սկսում են խոսել թե ինչի այս մարդը ինչ որ պաշտոնի հասավ , իսկ ես չէ, ինչի ես մեկը ավտոմեքենա ունի, իսկ ես չունեմ, մեկին առիթ տրվեց… իսկ ինձ չէ…Ուղղակի մինչ դուք զբաղվում եք ձեր քիթը ուրիշի անձնական կյանքի մեջ մտցնել, այդ ուրիշը աշխատում է իր վրա, չարչարվում, որ հասնի նրան ինչին որ ձգտում է: Եվ գալիս է մի օր, որ այդ մարդը հասնում է իր ուզածին,իսկ այն մարդը ով միայն խոսում էր տեղում դոփում է…հետո էլ բողոքում կյանքից…
Հ.Գ. Այնպես որ աշխատեք ձեր վրա և մի դարձեք մերօրյա Հուդաներ, այդքան արծաթասեր մի եղեք…փորձեք աշխատել ձեր սեփական ոսկին…
Հայկ Հարությունյան