Թուրքիայում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը մնում է լարված, ավելին, քանի գնում այնքան խորանում է կոնֆլիկտը քրդերի և թուրքերի միջև: Որքան էլ Թուրքիան ջանում է քաղաքական բնույթ տալ այս կոնֆլիկտին՝ ամեն անգամ մեղադրելով քրդական քաղաքական ուժ հանդիսացող Քրդական աշխատավորական կուսակցությանը, միևնույն է, ակներև է ,որ պայքարը արդեն ազգամիջյան բնույթ է կրում:

 


Ինձ զարմացրել է քրդական կողմի ռազմավարությունը : Այն վարվում է շատ գրագետ և ճկուն: Նախ քրդերը իրենց զինտեխնիկան լեռներից բերեցին բնակավայրեր, որպիսզի խուսափեն հետագա օդային հարվածներից, այնուհետև սկսեցին ստեղծել ռազմական օջախներ՝ ինքնավարություն հաստատելով մի շարք քաղաքներում, հետո անցան խոշոր բնակավայրերը իրար կապող ճանապարհներին թուրքական զինուժի վրա հարձկվելուն ՝ ճանապարհներին զինտեխնիկան պայթեցնելու միջոցով: Այս ամենը խոսում է նրա մասին, որ քրդական պայքարը ղեկավարվում է գրագետ , ռազմական գործին գիտակ մարդկանց կողմից: Միգուցե սա այլևս քուրդ-թուրքական պայքար չի՞...

 

 

Կիլիկիա Հայաստան